Չինաստանը մերժում է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկը
Ուրբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել ԱՄՆ-ի առաջարկը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Չինաստանի կողմից, այսպես կոչված, զենքի վերահսկման վերաբերյալ եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկի մերժումը շատ հասկանալի է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է հետապնդել Չինաստանին և նույնիսկ խեղաթյուրում է Չինաստանի դիրքորոշումը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Նա շեշտել է, որ եռակողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկության մեջ չկա ոչ ազնվություն, ոչ էլ լրջություն:
Լիցզյանը նշել է, որ դրա փոխարեն Վաշինգտոնը պետք է հետևի Ստրատեգիական հարձակողական զենքի կրճատման (ՍՀԶԿ) և սահմանափակման մասին պայմանագիրը երկարաձգելու և ԱՄՆ միջուկային զինանոցի հետագա կրճատման Ռուսաստանի կոչին:
Հունիսի 22-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Վիեննայում քննարկել են զենքի վերահսկման հեռանկարները, այդ թվում «ՍՀԶԿ» պայմանագրի երկարաձգումը: Կողմերի պատվիրակությունները ղեկավարում էին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին:
«ՍՀԶԿ» պայմանագիրը լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ին: Մոսկվան բազմիցս Վաշինգտոնին առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել համաձայնագիրը ևս հինգ տարով, որպեսզի կանխվի զենքի վերահսկման համակարգի ամբողջական փլուզումը: Անցյալ տարի ԱՄՆ-ը դուրս եկավ այս ոլորտում առանցքային փաստաթղթերից մեկից՝ Կարճ և միջին հեռավորության հրթիռների պայմանագրից, և վերջերս էլ հայտարարեց, որ լքում է Բաց երկնքի պայմանագիրը:
Այնուամենայնիվ, ինչպես այս երկու պայմանագրերի դեպքում, այնպես էլ «ՍՀԶԿ»- ճակատագիրը Միացյալ Նահանգները կապում է մի շարք պայմանների կատարման հետ: Մասնավորապես, ամերիկացիները պնդում են որ Չինաստանը միանա ռուս-ամերիկյան քննարկումներին և ձեռք բերված կայմանավորվածություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան