Քաղաքապետարանը հրապարակել է պարգևատրումների վերաբերյալ թաքցրած կարգադրությունը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին երևանցիներն հատուկենտ անգամներ տեսան համավարակի օրերին, կրկին կարգադրություն է ստորագրել պարգևատրումների մասին։
539 Ա կարգադրությունը թվագված է հունիսի 5-ի ամսաթվով, սակայն քաղաքապետարանի պաշտոնական էջ ավելի ուշ է ներբեռնվել։
«Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. մայիս ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, օրեր առաջ անդրադառնալով այս թեմային գրել էր.
«Այսպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից հանված նկարից կարող եք տեսնել, որ հունիս ամսվա հրապարակված կարգադրություններում կա մի բացթողում` 538-Ա կարգադրությանը հաջորդում է 541-Ա-ն։ Երկու կարգադրություն չի հրապարակվել։ Չիմացողի համար սա կարող է թվալ ընդամենը տեխնիկական վրիպակ, իսկ մեր հին նորերին լավ ճանաչողները կենթադրեն, որ մի բան այն չէ։ Ասեմ, թե ինչը այն չէ...
Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգևատրում, որը կարող եք տեսնել իմ կողմից ոչ պաշտոնապես ձեռքբերված երկրորդ նկարում։ Փաստորեն փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն»։
Համեմատելով պարգևատրվողների նախկին ու ներկա ցանկերը, կարելի է փաստել, պարգևատրվողները գրեթե նույն մարդիկ են։
Ինչպես միշտ պարգևատրվել են քաղաքապետի չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրանցից յուրաքանչյուրին բացի աշխատավարձից Երևանի բյուջեից տրամադրվել է 480 հազար դրամ։
Երևանի քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանին տրամադրվել է 200 հազար դրամ, 13 վարչությունների պետեր ստացել են 280 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան