Միքայել Մինասյան. Նիկոլը, պարետն ու ВОЗ-ի տղան մտել են մի գյուղ ու սպանել են մարդկանց
«Ես չեմ դադարեցրել պայքարը։ Ես խոսք եմ տվել ու հիմա էլ խոսք եմ տալիս, որ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, որովհետև նա այնտեղ նստած է սեփական փառք, իշխանություն, փող աշխատելու ու կործանելու Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովրդին։ Մենք պարտավոր ենք միասին վռնդել Նիկոլ Փաշինյանին»,-Ֆեյսբուքում հրապարակած իր տեսանյութւոմ հայտարարեց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Մինասյանը ասաց, որ վերջին երկու շաբաթում ստացել է բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ:
Անդրադառնալով օգտատերերից մեկի հայտնած կասկածին, թե՝ Մինասյանը պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանին, նա արձագանեց՝ իրավունք չունի նման բան անել։
«Ես կարող էի պայմանավորվել, հիշեցնեմ, երբ նա ինձ Հռոմում առաջարկ արեց, ես կարող էի պայմանավորվել, երբ նա մարդ ուղարկեց հեռախոսով ու խնդրեց դադարեցնել «Ստի վերջը», և նա կդադարեցնի քրեական հետապնդումը, բայց ես դա հիմա անել չեմ կարող»,-նշեց նա՝ ավելացնելով, որ Փաշինյանը երբեք չի պայքարել կորոնավիրուսի դեմ, այն դարձրել է իր ամենամտերիմ ընկերը, օգտագործելով այն, կարողանում է բացատրել Հայաստանի ժողովրդին, թե ինչու են մարդիկ ամեն հաջորդ օրն ավելի վատ ապրում, քան նախորդ օրը։
Մինասյանը պնդում է, որ մարդկանց վատ ապրելու համար կորոնավիրուսը կապ չունի, քանի որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի տնտեսական զարգացումը։
«Այս շրջանը Փաշինյանն օգտագործում է, որպեսզի ԱԺ-ում անցկացնի օրենքներ, որոք կապ չունեն ոչ կորոնավիրուսի, ոչ էլ տնտեսության հետ։ Կրկնում եմ, Լանզարոտեի կոնվենցիան կապ ունի ոչ մի իրականության հետ։ Բայց քանի որ մարդիկ չենք կարող գնալ ու պայքարել հակահայկական փաստաթղթի դեմ, նա անում է դա։ Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը սպանել են ավելի քան 700 մարդ, Հայաստանում ավելի քան 700 մարդ մահացել է կորոնավիրուսի պատճառով։ Որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք, դա մի գյուղ է։ ՀԱյաստանի Հանրապետությունում սպանված է մի գյուղ, այնպիսի գյուղ, ինչպիսին Սյունիքի Դավիթ Բեկն է կամ Լոռու մարզի Հաղպատը կամ Տավուշի Բաղանիս գյուղը։ Մի գյուղ Նիկոլը, պարետը և այսպես կոչված ВОЗ-и տղան մտել են գիշերն ու սպանել են։ ԵՍ չոմ կարող պայմանավորվել մարդիկասպանի հետ, ես իմ սխալներով հանդերձ, միշտ քնել եմ խիղճ հանգիստ ու հիմա էլ եմ խիղճս հանգիստ քնում»,-նշեց նա։
Փաշինյանին պաշտպանողներին հիշեցրեց՝ պաշտպանում են մի մարդու, ում պատճառով մահացել է մի գյուղ ժողովուրդ։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Իրականություն_vs_երազանքներ
- Միքայել Մինասյան. 89+1 դատվողները
- Միքայել Մինասյան. Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում
- «Ստի վերջը 11» վաղը՝ երեկոյան. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու ՍԴ մյուս դատավորները չվախեցան խելագարի սպառնալիքներից
- Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է Ադրբեջանի
- Միքայել Մինասյան. Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով
- Միքայել Մինասյան. Դարբիններ կգան շուտով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան