
«Ադեկվադ»-ի անդամները Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են
«Ադեկվադ» միաբանության անդամներն այս պահին ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են։
Ոստիկանության դիմաց է նաև Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ոստիկաններն այստեղ են տեղափոխել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին ու այլ անդամների, որոնք պատրաստվում էին ավտոերթ իրականացնել Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքի հարակից տարածքից մինչև Երևան։
Ավտոերթը կազմակերպվել էր ի նշան արտակարգ դրության երկարացման. «Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետևում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- ՎԵՏՕ-ն հրավիրում է Խոր Վիրապից դեպի Երևան ավտոերթի՝ իշխանության ապօրինի գործելաոճի դեմ