Արսեն Բաբայան. Արտակարգ դրությունը երկարացնելով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը
«Հայրենիք» կուսակցության խորհուրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը պնդում է, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալումը հաստատեց՝ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ:
Նա գրում է.
«Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց:
Փաշինյանը հայտնեց, թե իբր արտակարգ դրությունը միակ գործիքն է, ինչով հնարավոր է ձեռնարկել համավարակի կանխարգելման միջոցառումներ:
Դա բացահայտ սուտ է: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպնության մասին» օրենքը լիարժեք ապահովում է բոլոր այն գործիքները (մի բան էլ ավելին) որոնցով հնարավոր է շատ արդյունավետ կանխել համավարակի տարածումը:
Նարեկ Մալյանին առավոտյան ձերբակալելը կրկն հաստատեց այն փաստը, որ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ: Դրանով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը, ուրիշ ոչինչ:
Այսդպիսի հակասահմանադրական քայլերը բերելու են հանրության դժգոհության չափերի ահռելի մեծացման, որի դեմն առնելը դառնալու է անհնար: Խելքի եկեք...
Այս պահին դադարեցնում եմ Շիրակի մարզում կուսակցաշինական գործուղումս և մեկնում եմ ձերբակալված անձանց մոտ»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ դրությունը երկարաձգվեց չորրոդ անգամ
- Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը
- Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- ՎԵՏՕ-ն հրավիրում է Խոր Վիրապից դեպի Երևան ավտոերթի՝ իշխանության ապօրինի գործելաոճի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին