Բագրատ Սրբազան. Մովսեսում տագնապ, խուճապ չկա
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ուղիղ եթերով ցույց է տալիս սահմանապահ Մովսես գյուղը՝ նշելով, որ կյանքը շարունակվում է բնական հունով, որքան էլ թշնամական միջոցները փորձում են անհանգստություն պատճառել։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ ասում է, որ մարդիկ զբաղված են իրենց առոօրյա աշխատանքով փառապանծ հայոց բանակի շնորհիվ։
«Գյուղում տագնապ, խուճապ չկա։ Մովսում այս իրավիճակին, դժբախաբար, վարժվել են»,- ասում է Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանը, Տեր Աբելն ու Տեր Արամը շրջում են գյուղում։ Պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ։
Տավուշի թեմի առաջնորդը դիմում է իր կողքին գտնվող Մովսես գյուղի քահանա Տեր Աբելին. «Մենք շան բերանը տալու հայրենիք չունե՞նք, չէ»։
Պատասխանը՝ «Չունենք, չունենք»։
Հոգևորականները վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու, նույնիսկ ավելի լավ։
«Մեր տղաները կարևոր խնդիրներ են լուծում։ Ամեն ինչ շատ լավ է»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է
- Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր
- Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
- Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան
- Ադրբեջանը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը. Փաշինյան
- Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
- Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
- Ադրբեջանագետը զգուշացնում է զինծառայողների հարազատներին
- Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ
- Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան