Իրավաբան. Իրականում տղաները ոչ թե ոստիկանի օրինական, այլ անօրինական պահանջը չեն կատարել
«Այսօր առավոտից ոստիկանության կողմից կատարվող գործողությունները հերթական անգամ ցավալիորեն ցույց տվեցին, որ ոստիկանությունը ոչ թե կատարում է օրենքով նախատեսված իր գործառույթները, այլ ուղղակի դարձել է խաղալիք օրվա իշխանությունների քաղաքական կամքի իրականացման համար»,- ոստիկանության Մասիսի բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը։
Նա նշեց, որ առավոտից «Ադեկվադ» միաբանության, «ՎԵՏՕ» շարժման անդամներին և այլ քաղաքական ուժերի, կազմակեպությունների ներկայացուցիչներին բերման էին ենթարկում, հայտնում, որ այդ մարդիկ ոստիկանության օրինական պահանջը չեն կատարել։
«Ինչպես նախորդ դեպքերում, այսօր ևս ոստիկանությունը չի կարողանում հստակ ներկայացնել, թե որն է իր օրինական պահանջը, որը չի կատարվել»,- ընդգծեց իրավաբանը։
Նրա խոսքով, այն ակցիան, որն այսօր առավոտյան պետք է իրականացվեր՝ ավտոերթ, «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէր, այս պահին չկա որևէ նորմատիվ իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ, ավելին՝ բերման ենթարկել, վարչական պատասխանատվություն փորձել կիրառել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
«Իրականում տղաները ոչ թե ոստիկանի օրինական, այլ անօրինական պահանջը չեն կատարել»,- ասաց Գ.Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման էին ենթարկվել։ Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալով՝ Մալյանը հայտնել էր, որ ավտոերթով գնում էին դեպի Ազգային ժողով, որտեղ այդ ժամանակ քննարկվում էր արտակարգ դրության երկարաձգման հարցը։ Արարատ-Երևան ավտոճանապարհին ոստիկանությունը կրկին բերման էր ենթարկել Մալյանին և ավտոերթի մյուս մասնակիցներին։Օրվա ընթացքում բերման են ենթարկվել նաև Մալյանին աջակցություն հայտնած «Ադեկվադ» միաբանության անդամներին և այլ ակտիվիստ քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի պաշտպանը խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներին
- Նարեկ Մալյանին և ավտոերթի մասնակիցներին կրկին բերման ենթարկեցին
- Դանիելյան. Այս ամենի նպատակն այն է, որ որևէ տեղ քաղաքացիները չկուտակվեն ու իրենց ձայնը չբարձրացնեն
- Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով
- Նարեկ Մալյան. Ոստիկանությունը գողացել է իմ գույքը
- Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
- Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
- Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան