Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը. ՌԴ ԱԳՆ․
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
- Տոնոյանը՝ Կասպրշչիկին. Հրամանատարությունը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն
- ԱԳՆ. Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան