Թուրք պաշտոնյան սպանված ադրբեջանցիների զինծառայողների համար «Ալլահից հանգստություն է խնդրել»
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ։Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նա մասնավորապես գրել է․ «Խստորեն դատապարտում եմ Հայաստանի կողմից իրականացված հարձակումն Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ»։
Թուրք պաշտոնյան սպանված ադրբեջանցիների զինծառայողների համար «Ալլահից հանգստություն է խնդրել», ապա միանալով իր գործընկերների նմանօրինակ հայտարարություններին՝ շեշտել․ «Թող ոչ ոք չկասկածի, որ Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին»։
Հիշեցնենք, որ հւլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։
Նշենք. որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան