Լեհաստանում նախագահ է վերընտրվել Անջեյ Դուդան
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Երկրորդ փուլի արդյունքներով Դուդան ստացել է ձայների 50,4% -ը, իսկ նրա մրցակից Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին՝ 49,6%: Այս մասին գրում է Euronews-ը։
Դուդան հայտարարել է, որ ուրախ է իր հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել հայրենակիցներին՝ նրանց ցուցաբերած աջակցության համար:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները Պետական ընտրական հանձնաժողովը պետք է ներկայացնի 48 ժամվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան