ՀԱՊԿ-ը չեղարկե՞լ է Մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման շուրջ
Նախօրեից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր նախաձեռնել էր անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել էր ՀԱՊԿ պաշտոնական կայքում, ինչի մասին Panorama-ն տեղեկացրել էր։
Սակայն այս պահին արդեն հայտարարությունն անհասանելի է կայքում և չկա որևէ այլ բացատրություն, թե ինչու է հայտարարությունը հեռացվել, կամ տեղի կունենա՞ այն ընդհանրապես, թե ոչ։
Նշենք, որ ՀԱՊԿ-ն արտակարգ նիստ անցկացնելու հայտարարությունն արել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ այսօր առավոտյան կայացած հեռախոսազրույցից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին