«Հայրենիք». Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ.
«Երեկ, հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է ուժի ուղղակի կիրառման ՀՀ-ի դեմ:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ պահվածքն ու տարածաշրջանում ռազմական լարվածության աճի անթաքույց դրսևորումները` միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ։ Ադրբեջանի նման գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է։ Այդ առաքելությունն այսօր պատվով են իրականացնում ՀՀ և Արցախի զինված ուժերը` անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
- Ադրբեջանագետը զգուշացնում է զինծառայողների հարազատներին
- Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է. Աբրահամյան
- ՄԻՊ-ը ադրբեջանական գործողությունների դիտարկման արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին
- Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ
- ԱԳՆ. Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին