Մարիա Զախարովա․ Միայն Բաքվում «ЖАРА»-ն էր պակասում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրառում է կատարել։
«Պիտերյան ֆորումն ու Բաքվում «ЖАРА»-ն էր պակասում: Դե, հասկանում եք»,-գրել է Զախարովան։
Զախարովայի գրառման տակ արվել են ավելի քան 1400 մեկնաբանություններ՝ մեծամասնությունը հայ և ադրբեջանցի օգտատերերի կողմից, որոնք այս խոսքերը կապում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ։
Նշենք նաև, որ այս տարվա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին նախատեսված էր Բաքվում անցկացնել «ЖАРА» երաժշտական փառատոնը, որը չեղարկվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Այն ռուս-ադրբեջանական նախագիծ է, որն անցկացվում է 2016թ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան