Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել է չորս երեխա. Ն.Զոհրաբյան
Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել է չորս երեխա:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մինչ մեր հերոսական ոստիկանությունը ասֆալտին ծեփելով ու գետնին քարշ տալով բռնություն է գործադրում խաղաղ ավտոերթ իրականացնող քաղաքացիների հանդեպ, սահմանային լարվածությունը շարունակվում է:
Քիչ առաջ 120 մմ տրամաչափի 3 և 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ է արձակվել սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ` վնասելով տներից մեկը: Խոսեցի Չնարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական ականանետերից վնասվել է տներից մեկի կցակառույցը, ինչպես նաև՝ վնասվել են տներից մեկի պատուհանները, ջարդվել ՝ ապակիները: Ականանետի արձակման պահին տանը եղել են չորս երեխաներն ու մայրը, որոնք, բարեբախտաբար, անվնաս են:
Սահմանապահ գյուղերի բնակիչներն արդեն գիտեն ինչպես առաջին իսկ վտանգի դեպքում պատսպարվել տան նկուղներում և գյուղի ռմբապաստարանում: Այս պահին արդեն Չինարիի բնակիչները դուրս են եկել ռմբապաստարանից, որովհետև գյուղի հրետակոծումը դադարել են:
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դիմել եմ եվրոպական կառույցներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, հորդորելով արձագանքել ԵԽ անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին»,- գրել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Չինարիի արկակոծությունը իրադրությանը նոր սրություն է հաղորդում
- Չինարիում Ադրբեջանի արձակած արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին