Նաիրիա Կարապետյանը՝ Աննա Հակոբյանին. Ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու ժամանակը չէ
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խաղաղության կոչին։
«Վարչապետի կինը ծաղիկներով լուսանկար է հրապարակել, որտեղ մի գեղեցիկ դաշտում, զինվորական ոճի բաճկոնով հորդորներ և կոչեր է հղում ադրբեջանցի կանանց և մայրերին, կրկին հավասարության նշաններ դնելով և կրկին զոհերը որակելով հանուն ոչնչի (փոքր ինչ այլ ձևակերպմամբ):
Առաջին հայացքից սա պետք է որ դրական դիտվեր, եթե աչքի չընկներ մեկ մեծ ծրագրի տրամաբանությունը` Ադրբեջանի ղեկավարությունը վատն է, իսկ ժողովուրդը` լավը:
Ոչ, ոչ և էլի ոչ, տիկին Հակոբյան, ցանկացած քայլ պետք է ստանա համրժեք պատասխան, իսկ Դուք Ձեր դիրքն ու ազդեցությունն այլ կերպ օգտագործեք, իրապես օգնեք լարված իրավիճակի թուլացմանը, իրական քայլեր արեք, այս ծայրահեղ լարված իրավիճակում կտրվեք սեփական փիառի և սեփական ծրագրի իրագործումից և լծվեք պետական և ազգային շահերի պաշտպանությանը:
Այլապես սա Ձեր ամուսնու կողմից Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու ցանկության մեկ այլ արտահայտումն է:
Ժողովրդների խաղաղության նախապատրաստելու ժամանակը չէ»,-գրել է Ն. Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին