Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
«Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ այստեղ սադրանք լինի»,- լրագրողներին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, որը ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց է, որտեղ բերման են ենթրակվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների, որոնք պետք է մասնակցեին ավտոերթի։
Նա նշեց, որ ոստիկանները սպասում են այստեղ հակադրություն լինի, մարդկանց բերման ենթարկեն։
Ըստ Սամսոնյանի, Նարեկ Մալյանին բերման ենթարկելու գործողությունը խուլիգանություն է.
«Հայաստանի ոստիկանությունը վաղուց վերածվել է խուլիգանախմբի, որը անում է ամեն ինչ խուլիգանության տրամաբանության մեջ։ Իմ խորին համոզմամբ, ոստիկանությունն արդեն երկու տարի Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կանոնակարգի ու օրենքների համաձայն է գործում»։
Ն. Սասմոսնյանը համոզված է, որ արտակարգ դրության սահմանումն ունի մեկ նպատակ՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն են։
«Անում են բացառապես մի բանի համար, օրինակ, մենք չկարողանանք հավաքներ անել։ Արտակարգ դրության մեջ միակ սահմանափակում ենթադրող կետը դա է։ Արտակարգ դրությունը բերում են, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են առանց որևէ լուրջ դիմադրության»,- ասաց Ն. Սամսոնյանը։
Այնուհետև Նարեկ Սամսոնյանին, ոստիկանության դիմաց հավաքված այլ քաղաքացիների, այդ թվում «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման են ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
- Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
- «Ադեկվադ»-ի անդամները Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները