Ինչ իրավունք ունի մարդը, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու.Անանիկյան
«Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են»,- hraparak.am-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը։
Նա նաև նշել է. «Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։ Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։
Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթս. COVID-19-ի պատվաստանյութը պետք է առաջինը հասնի դրա կարիքն ունեցողներին, ոչ թե ամենից բարձր վճարողներին
- Կեցցե Արսեն Թորոսյանը, փառք Տիգրան Ավինյանին, կեցցե Վալերի Օսիպյանը. կոչեր Հանրապետության Հրապարակում
- Արսեն Թորոսյանը հավաստիացրեց, որ միանձնյա չի ղեկավարի առողջապահության համակարգը
- Ովքեր կարող են հանրային բաց տարածքներում չկրել դիմակ
- Հայաստանն այսօր արդեն բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան