Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված ավտոմեքենան վաճառվում է
Դերասան Փիրս Բրոսնանի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում նկարահանված ավտոմեքենան վաճառվում է։ Լենտա.ռու կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, Beverly Hills Car Club-ը, որը եվրոպական դասական ավտոմեքենաների դիլեր է, հայտարարել է 1992 թ. Lamborghini Diablo-ի վաճառքի մասին։
Ակումբի կայքում նշվում է, որ 007 գործակալի մասին պատմող ֆիլմերում նկարահանված մեքենան օգտագործվել է ստուդիայում։ Այն պատրաստ են վաճառել 119 500 դոլարով, վազքը կազմում է գրեթե 73 հազար կիլոմետր։
«Ջեյմս Բոնդը միշտ եղել է ցնցող մեքենաների, էկզոտիկ վայրերի և, իհարկե, գեղեցիկ կանանց մասին: Սա հիանալի համադրություն է, և այս մեքենան բացառություն չէ», - ասում է Beverly Hills Car Club- ի սեփականատեր և նախագահ Ալեքս Մանոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները