ՌԴ Կենտրոնական բանկը խոսել է խարդախությունների նոր սխեմայի մասին
Համաճարակի ընթացքում խարդախները սկսել են օգտագործել անհասցե ֆինանսական գովազդներ: «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի անբարեխիղճ գործելակերպի հակազդման բաժնի ղեկավար Վալերի Լյախը:
«Նրանք հաշվարկել էին, որ ակտիվ մարդկանց զգալի մասի համար ինտերնետը դարձել է տեղեկատվության ստացման առանցքային աղբյուր, ներառյալ նաև գովազդների համար: Միևնույն ժամանակ, կեղծ ֆինանսական ծառայություններ մատուցողներն ակտիվորեն տեղադրում են գովազդներ, որոնցում ֆինանսական ծառայություններ ուղղակիորեն չեն առաջարկվում»,- ասել է նա:
Հատկանշական է, որ նման տվյալները չեն պարունակում տեղեկատվություն աշխատանքի տեսակի կամ ներդրումների մասին, այլ պարունակում են «Մեզ հետ գումար վաստակեք» կոչերը:
Լյախը պարզաբանել է, որ նախորդ սխեմաներում գրեթե միշտ նախատեսվում էր որոշակի ծառայություններ կամ ապրանքներ՝ որոնք ստանալով քաղաքացին «կարող է հարստանալ»: Այժմ խարդախները պարզապես խաղում են մարդու հարստանալու ցանկության վրա, բայց թե ինչպես՝ այդ հարցի պատասխանը թողնում են «կադրից դուրս»:
Փորձագետների կարծիքով, այժմ շուկայի ինչպես լեգալ, այնպես էլ ոչ լեգալ մասնակիցների նման գովազդների ծավալը զգալիորեն գերազանցում է ֆինանսական ծառայությունների ավանդական գովազդի ծավալները: