Հնարավոր չէ՞ ներկայացնել զագսի թուղթը և չտուգանվել. Ռուստամ Բաքոյան
«Բոլոր դեպքերում բոլորս պետք է կրենք դիմակներ՝ անկախ նրանից ամուսիններ ենք, ընկերներ ենք, բարեկամներ ենք, թե ոչ»,-արտակարգ դրության ժամկետը 4-րդ անգամ երկարացնելու հարցը ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարեց հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին:
Վերջինս հետաքրքրվեց, թե երբ ամուսինները մեքենայով գնում են, արդյո՞ք հնարավոր չէ ներկայացնել զագսի թուղթը և չտուգանվել դիմակ չկրելու համար:
Ավինյանը հայտարարեց, որ կառավարությունը փորձում է հնարավորինս զերծ մնալ հավելյալ բացառություններ սահմանելուց, քանի որ այդ բացառությունները շատ դեպքերում չարաշահվում են:
Ռուստամ Բաքոյանը նկատեց, որ գյուղատնտեսական աշխատանքների թեժ ժամանակահատված է և նաև գյուղացիները դաշտում աշխատանք կատարելուց հետո վերադառնալուց հանդիպում են ոստիկանների և նրանց կողմից տուգանվում են: Պատգամավորն առաջարկեց նրանց նկատմամբ կիրառել նախազգուշացում, որից հետո նոր երկրորդ անգամ տուգանել:
Կրկնելով, որ կառավարությունը զգուշավոր է բացառություններ սահմանելու հարցում՝ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Այստեղ որոշակի բանական տրամաբանելու սահմաններում է թողնված: Եթե խոսքը չի գնում մեծաքանակն անձանց մասին, ապա կարծում է որ նրանք առաջնային թիրախ չեն ոստիկանության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան