Խաղաղությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է.Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ,որը տեղի է ունեցել հուլիսի 12-13-ը, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ինչպես փոխանցում է sputnik-georgia.ru-ն, Զուրաբիշվիլին նշել է. «Այսօր, երբ մենք բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, մեծ նշանակություն ունեն միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունության պահպանումը: Խաղաղությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է ինչպես Վրաստանի զարգացման և բարեկեցության համար, այնպես էլ մեր ընկերների և գործընկերների համար `Հայաստանի ու Ադրբեջանի համար»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում էներգիան և ռեսուրսներն ուղղել պանդեմիայի դեմ պայքարին
- Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
- Չինարիում Ադրբեջանի արձակած արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ