Սամվել Մարտիրոսյան. Ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի խորհուրդներ է տալիս, թե ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում ընդհարումներ են տեղի ունենում ադրբեջանական բանակի հետ։
Ինչպես վարվել սոցցանցերում, տեղեկատվական աղբյուրների հետ, որպեսզի զոհ չդառնալ Ադրբեջանի քարոզչությանը, կեղծ լուրերին, ֆեյքերին։
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանում չկա ազատ մամուլ, կայքերում հրապարակվածը հատուկ ծառայությունների, քարոզչական բաժինների խոսքն է։
«Այս պահերին ադրբեջանական մամուլին հավատալ չի կարելի, իրենք էլ իրենց չեն հավատում»,-ասում է փորձագետը։
Նա խորհուրդ է տալիս ադրբեջանական կայքերի հղումները ոչ գրառումներով, ոչ մեկնաբանություններ չտարածել, քանի որ այդպիսով ուժեղացնում եք նրանց դիրքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան