Սարհատ Պետրոսյան. Երևանի ավագանու ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է. «Իհարկե սահմանային վիճակը թույլ չի տալիս որևէ այլ բանի մասին մտածել, սակայն գործընկերներոջս գրառումը ստիպեց աչքի տակով անցկացնել Երևան քաղաքի առկա տարածական պլանավորման նախագծերը։
Դրա արդյունքում բացահայտեցի, որ Ֆիրդուսի թաղամասի քննարկվող նախագիծը չի տեղավորվում Երևանի կենտրոնի գոտևորման նախագծի շրջանակում, ուստի նախորդիվ տրված նախագծման թույլտվությունները (նույն АПЗ-ները) պետք է համարվեն անվավեր։
Ավելին, ներկայացված նախագծի հիման վրա պետք է մշակվի, կամ ինչպես սիրում են ասել որոշ գործընկերներ՝ ճշգրտվի, Երևանի կենտրոնի գոտևորման նախագիծը, անցնի տարածական պլանավորման փաստաթղթերի (իմա՝ գլխավոր հատակագծերի) համաձայնեցման ամբողջական գործընթացը, այդ թվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, մի քանի հանրային լսումներ, միջգերատեսչական քննարկումներ եւ վերջում հաստատվի Երևանի ավագանու կողմից։
Այնպես, որ Երևանի ավագանու, որի մի քանի անդամները շատ սկզբունքային գտնվեցին վերջին քննարկումների ժամանակ, ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը։ Այնպես որ, ինչպես ասում են. սկսենք նորից...»։
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ. Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը
- Նամակ Փաշինյանին. Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները
- Ինչպե՛ս տնտեսապես ձեռնտու մոդելով կառուցապատել Ֆիրդուսի թաղամասը՝ հիմնականում պահպանելով այն. aravot.am
- Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան
- Աբրոյան. Մեր կողմից տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի շինությունների դեպքերին
- Պատճառաբանությունը տարիներով նույնն է՝ «քանդում ենք, որ հետո վերականգնենք»
- Ֆիրդուսի թաղամասի քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան