Վրաստանն ապացուցել է` արագ արձագանքը, կարգապահությունը և խիստ գործողությունները կովիդ դեմ հաջող բաղադրատոմս է
Ավստրիայի հանրային հեռարձակողի տպագիր հրատարակչությունը՝ ORF Nachrichten-ը հոդված է հրապարակում Վրաստանի, որպես կորոնավիրուսի դեմ պայքարում առանձնահատուկ հաջող երկրի մասին: Այս մաիսն գրում է 1tv.ge կայքը։
Հոդվածում ասվում է, որ Հարավային Կովկասի այս փոքր երկիրը, որը հայտնվել է բարձր վարակվածություն ունեցող երկրների միջև, հայտնի է դարձել վարակի դեմ պայքարով:
Հեղինակը նշում է, որ վարակի դեմ պայքարում հաջող գործողությունների շնորհիվ Վրաստանը գերել է բազմաթիվ ազդeցիկ միջազգային հրատարակչությունների (BBC, Ամերիկյան և Բրիտանական վերլուծաբանական կենտրոններ): Երկրում վարակի հայտնվելուն պես պետությունը ձեռնարկել է քայլեր: Այս գործողությունում մեծ դեր են ունեցել այսպես կոչված «երեք հրացանակակիրները», հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, «Լուգարի» հետազոտական կենտրոնի ղեկավար, Պաատա Իմնաձեն և վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն, ովքեր մշակել են համատեղ ռազմավարություն:
Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերին, ապա հոդվածում ասվում է, որ պարտադրված սահմանափակումների իրականացումը խստորեն վերահսկվել է, որի անտեսման դեպքում որոշ դեպքերում տուգանվել են մասնավոր անձինք, ինչպես նաև ընկերությունները:
Հոդվածի վերջում ասվում է, որ Վրաստանը պլանավորում էր հուլիսի 1-ից բացել իր սահմանները զբոսաշրջիկների համար, սակայն ամսաթիվը հետաձգվել էր, քանի որ երկիրը ցուցաբերում է զգուշություն:
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ազգային քննություններին մասնակցած դիմորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել Հայաստանի քաղաքացու մոտ, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- BBC. «3 հրացանակիրներն» օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները