Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
Խաչատուրյան քույրերի գործն, ամենայն հավանականությամբ, կքննի երդվյալ ատենակալների դատարանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
Նա նշել է, որ կրտսեր քրոջ գործը, որն անմեղսունակ էր ճանաչվել, առանձին կքննեն: Իսկ մյուս երկուսի վերաբերյալ պաշտպանները միջնորդել են գործը քննել երդվյալ ատենակալների դատարանում:
Ամենայն հավանականությամբ, նիստը դռնփակ կլինի, քանի որ գործում կան սեռական անձեռնմխելիության խախտման մասին տվյալներ:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից: 2019 թ. հունիսին աղջիկներին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
- Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
- ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին