Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
Երևանի և Բաքվի միջև սրված իրավիճակի հարցով ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է միջոցառման ձևաչափը որոշելու համար: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է անդամ պետությունների հետ լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության պատճառով` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի քննարկման ձևաչափը որոշելու համար»,- ասել է նա։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, որն առաջացել է այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ բախումների արդյունքում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել էր այսօր՝ հուլիսի 13-ին, անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ։ Այս մասին նշված էր ՀԱՊԿ կայքում։ Սակայն որոշ ժամանակ անց այդ հայտարարությունն անհասանելի էր կայքում և չկա որևէ այլ բացատրություն։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիում Ադրբեջանի արձակած արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
- Բագրատ Սրբազան. Մովսեսում տագնապ, խուճապ չկա
- Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
- ՊՆ. Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է
- ՀԱՊԿ-ը չեղարկե՞լ է Մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման շուրջ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ
- Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան
- Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
- Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
- Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան