Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
Հունաստանում պաշտոնյաներն առաջարկել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու երկրի որոշման պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն։
Համապատասխան առաջարկն արել է Առևտրային պալատի նախագահ, ձեռներեց Վասիլիս Կորկիդիսը:
Նա գործարարներին հորդորել է էմբարգո կիրառել այդ ապրանքների վրա, իսկ գնորդներին՝ բոյկոտել թուրքական արտադրանքը:
Կորկիդիսը նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը՝ Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին՝ վերացնելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների համապատասխան որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ որմնանկարները կծածկեն
- Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
- Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին