Դանիելյան. Այս ամենի նպատակն այն է, որ որևէ տեղ քաղաքացիները չկուտակվեն ու իրենց ձայնը չբարձրացնեն
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին և ևս չորս հոգու, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից, բաց են թողել ոստիկանության Մասիսի բաժանմունքից։ Այս մասին ուղիղ եթերում ասաց Արթուր Դանիելյանը։ Նրա խոսքով, մոտ տաս հոգի դեռ գտնվում են բաժնում։
«Ըստ էության, այստեղ ենք հայտնվել, երբ բոլորիս առևանգել են։ Իմ մասով, համենայնդեպս, այլ կերպ չեմ կարող բնութագրել»,- ասաց նա։
Ա. Դանիելյանը պատմեց, որ ոստիկանության Արտաշատի բաժանմունքի մոտ էին գնացել պարզելու, թե ինչու են բերման ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Երբ լսել է ոստիկանության զգուշացումը, որ երկու րոպե ժամանակ են տալիս հավաքվածներին հեռանալու համար, ինքն այդ մասին փոխանցել է մյուսներին ու շարժվել դեպի իր մեքենան, որպեսի նստի ու հեռանա։ Սակայն ոստիկանները, նրա խոսքով, իրեն բռնի ուժով իջեցրել են մեքենայից. «Նկատեցի ոստիկանական սպայական կազմից ինչ որ մեկը մատով ցույց տվեց, հրահանգեց, որ ինձ ձերբակալեն։ Ինձ վեց հոգով գրկեցին ու տարան։
Նույնիսկ եթե օրինական պահանջ է հնչեցվել, հենց լսել ենք, միանգամից արագ շարժվել եմ դեպի իմ մեքենան, որ հեռանամ, սակայն ինձ թույլ չտվեցին»։
Ա. Դանիելյանի խոսքով, այս ամենի նպատակն այն է, որ որևէ տեղ քաղաքացիները չկուտակվեն ու իրենց ձայնը չբարձրացնեն։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման են ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով
- Նարեկ Մալյան. Ոստիկանությունը գողացել է իմ գույքը
- Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
- Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
- Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
- «Ադեկվադ»-ի անդամները Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա