ԵՄ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում էներգիան և ռեսուրսներն ուղղել պանդեմիայի դեմ պայքարին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ, որում ասվում է, որ 2020 թվականի հուլիսի 12-13-ին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հաղորդել են իրենց սահմանում տեղի ունեցած լուրջ միջադեպի մասին՝ ներառյալ զենքի գործածություն, ինչը, ցավալիորեն, հանգեցրել է կյանքերի կորստի:
«ԵՄ-ն երկու կողմերին հորդորում է դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ հետագա սրացումը կանխելու համար: Այս համատեքստում երկու կողմերը պետք է օգտագործեն իրենց ուղիղ կապի մեխանիզմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ձևավորված, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը: Հրադադարի այս լուրջ խախտումն ընդգծում է տեղում ԵԱՀԿ մոնիտորինգի վերսկսման հրատապությունը, հենց որ պայմանները թույլ տան:
ԵՄ-ն կողմերին կոչ է անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, էներգիան և ռեսուրսներն ուղղել կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարին, իմաստալից կերպով վերստին ներգրավվել առարկայական բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և խաղաղության պատրաստել իրենց բնակչությանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան