Պատերազմող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը. ՌԴ ԱԳՆ․
Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ըստ ստացվող տեղեկատվության, ռազմական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի: Կան սպանվածներ և վիրավորներ:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին:
Մենք անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Մենք պատերազմող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին