Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ
«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ»,- հայտնում էՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին երկու սպանվածի ու հինգ վիրավորների մասին, ավելի ուշ հայտարարվեց, որ վիրավորներից մեկն էլ է մահացել։
Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին. Արծրուն Հովհաննսիյան
- Տոնոյանը՝ Կասպրշչիկին. Հրամանատարությունը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն
- ԱԳՆ. Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
- Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ
- Վահրամ Պողոսյան. Արցախում սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում
- ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից
- ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ-ով Տավուշի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ են կատարել
- Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Տավուշում և Արարատում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին