Նարեկ Մալյանին և ավտոերթի մասնակիցներին կրկին բերման ենթարկեցին
Արտաշատից Երևան տանող ճանապարհից ոստիկաններն երկրորդ անգամ բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։
Հիշեցնենք, որ նա առավոտյան բերման էր ենթրակվել Խոր Վիրապի մոտից, որտեղից ժամը 11։00-ին պետք է մեկնարկեր ավտոերթ դեպի Երևան։ Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո Մալյանը հայտարարեց, որ ավտոերթով գնում են դեպի Երևան՝ Ազգային ժողով, որտեղ քննարկվում է ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։ Ճանապարհին Մալյանին և ավտոերթի այլ մասնակիցների իջացրեցին մեքենաներից ու բերման ենթարկեցին։
Նարեկ Մալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ավտոերթի միջոցով իր բողոքն է արտահայտում Հայաստանում չորրորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելու դեմ՝ «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Հարակից հրապարակումներ`
- Դանիելյան. Այս ամենի նպատակն այն է, որ որևէ տեղ քաղաքացիները չկուտակվեն ու իրենց ձայնը չբարձրացնեն
- Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով
- Նարեկ Մալյան. Ոստիկանությունը գողացել է իմ գույքը
- Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
- Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա