ԱԺ հատուկ նիստն ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած որոշման նախագծի մերժմամբ
Ազգային ժողովի հատուկ նիստի վերջում ԱԺ-ն քվեարկության դրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխով սահմանված հավաքների կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները չեղյալ հայտարարելու մասին որոշումը: «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով այն առանց քննարկման քվերակության էր դրվելու Տիգրան Ավինյանի եզրափակիչ ելույթից հետո:
Քվերակությունից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվերակելու նախագծին:
ԱԺ-ն 21 կողմ և 60 դեմ ձայներով մերժեց նախագիծը և ավարտեց հատուկ նիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին