Առաջարկվել է թույլատրել ԱՊՀ երկրներից դիմորդների մուտքը ՌԴ
ՌԴ պետդումայում առաջարկել են, չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումներին, թույլ տալ ԱՊՀ երկրներից դիմորդների մուտքը Ռուսաստան՝ բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու համար։
Նախաձեռնությունն ուղարկվել է երկրի արտաքին գործերի նախարարություն և «Ռոսսոտրուդնիչեստվո»։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով Դումայում ունեցած աղբյուրին։
Նաև հաղորդվում է այն առաջարկի մասին, որը թույլ կտա շրջանավարտներին ոչ հեռակա քննություն հանձնել ռուսաստանյան ցանկացած բուհում արտերկրում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղերի բազայի վրա:
Կրթության և գիտության հանձնաժողովն արդեն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ նշելով երիտասարդ դիմորդներից առողջապահության համակարգի համար նվազագույն ռիսկի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը կարող է սկսել օդային հաղորդակցությունը 13 երկրների հետ
- Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 3,8 հազարը
- Ռուսաստանը կվերսկսի թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ ավելի շուտ, քան մյուս միջազգային թռիչքները
- Մոսկվայում մեկ օրում մահացել են ռեկորդային թվով հիվանդներ
- Մոսկվայում կորոնավիրուսից երեք տարեկան երեխա է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան