Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք։ Հայտնում են ԱԺ հասարակայնությւան հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են և վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը»,- մասնավորապես ասված է նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան