Բիլ Գեյթս. COVID-19-ի պատվաստանյութը պետք է առաջինը հասնի դրա կարիքն ունեցողներին, ոչ թե ամենից բարձր վճարողներին
Աշխարհով մեկ հարյուրավոր լաբորատորիաներ փորձում են պատվաստանյութ ստեղծել COVID-19-ի դեմ: Եվրոպական մի շարք երկրներ ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ են ներդնում այս հետազոտություններում:
Այս ամենի արդյունքում մտահոգություն է ստեղծվում, որ երբ վերջապես ստեղծվի պատվաստանյութը, ապա հզոր երկրներն այն կարող են ամբողջությամբ գնել՝ աղքատ երկրներին զրկելով այն ձեռք բերելու հնարավորությունից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Եվրահանձնաժողովը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրենց հերթին նկատել են պատվաստանյութի ձեռք բերման հարցում անառողջ մրցակցության հանգամանքը, քանի որ շատ երկրներ այն տեսնում են որպես իրենց քաղաքացիների կյանքերը և կործանվող տնտեսությունը փրկելու միջոց:
ՁԻԱՀ-ի միջազգային հասարակության կողմից COVID-19-ի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ասել է․ «Եթե թույլ տանք, որ դեղամիջոցներն ու պատվաստանյութը հասնեն դրա դիմաց ամենաբարձր գինը վճարողին, այլ ոչ թե այն երկրներին որոնք դրա կարիքն առավել շատ ունեն, ապա համաճարակը կլինի ավելի երկար, անարդար և մահացու»:
Միլիարդատեր բարերարը նաև հավելել է, որ անհրաժեշտ է դեղամիջոցը արդարացիորեն բաշխել երկրների միջև, այլ ոչ թե առաջնորդվել շուկայի վրա հիմնված գործոններով:
Հարակից հրապարակումներ`
- Ֆաուչի. Հույս ունեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ
- Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր․ նախարար
- ԱՄՆ-ը դրամական նոր հատկացում է կատարել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար
- Ինպե՞ս է COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների վիճակը
- Հնդկաստանում երկրորդ ընկերությունն է սկսում COVID-19-ի պատվաստանյութերի փորձարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան