«Երևի չեք լսել, թե ոնց են լացում տնակատերերը, խարխուլ, փլված բնակարանների բնակիչները»
Այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։
Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են. «Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում: Տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: Առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել պատկան բոլոր կառույցների կողմից: Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:
Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն այս պահին էլ ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն»:
galatv.am-ը գրում է, որ Գյումրիի տնակային թաղամասերի, սեփական բնակֆոնդի բնակիչները սոցցանցի էջերում են տեղադրում լուսանկարներ` Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի թողած հետևանքներից:
Ֆեյսբուքյան օգտատեր Արմենուհի Վարդանյանը գրում է. «Կատակները Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ, հեչ տեղին չեն: Երևի չեք լսել, թե ոնց են լացում տնակատերերը, խարխուլ, փլված բնակարանների բնակիչները։
Երկու ժամվա մեջ մարդիկ ապրուստ են կորցրել: Շատ? զվարճալի է???
Պետք է հաշվել մարդկանց կրած վնասը և փոխհատուցման տարբերակներ քննարկել»:
Հարակից հրապարակումներ`
- «Գյումրիում աննախադեպ տեղումների հասցրած վնասը մեծ է»
- Գյումրի. ԱԻՆ աշխատակիցները ռետինե նավակներով օգնության են շտապում հեղեղից տուժածներին
- Գյումրիի փողոցներում մեքենաները ջրածածկ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին