Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Աշխարհի 350 եկեղեցիներ որպես անդամներ ընդգրկող խորհուրդը կոչ է անում խոչընդոտել բաժանումը:
Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, և այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ժնևից գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, և այժմ «վշտացած է ու հուսախաբված»:
«Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշումով Թուրքիայի հյուրընկալ բնույթը վերածում եք ուրիշներին բացառելու և բաժանարար էության»,- ասված է նամակի մեջ:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաև ասված է. «Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, և կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու և երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին