Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կայացրած որոշումների: Այս մասին տեղեկանում են ՀՖՖ տարածած հաղորդագրությունից:
«Նիստի արդյունքում Կոմիտեն որոշեց՝
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «Մասիս ՖԱ» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Որոշվել է մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Արագած» ՀԿ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Ինտեր» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ԴՖԱ» ՓԲԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Համաձայն ՀՖՖ Կանոնադրության Հոդված 63-ի, ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրության) դրույթների՝ ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի որոշումը միայն Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) առջև՝ որոշման վերաբերյալ ծանուցելուց հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները