Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել
Ճապոնիան և Միացյալ Նահանգները միասին փորձում են հասկանալ Ճապոնիայի տարածքում գտնվող ռազմաբազաներում ԱՄՆ զինծառայողների կորոնավիրուսով վարակվելու պատճառները: Երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան:
«Ճապոնիան և Միացյալ Նահանգները տեղեկատվություն են փոխանակում վարակված զինծառայողների գործունեության վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ Սուգայի հայտարարությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ պաշտոնյայի, առնվազն 62 ամերիկացի զինծառայողներ, որոնք զինվորական ծառայություն են անցնում Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ երեք ռազմաբազաներում, հուլիսի 7-12-ը վարակվել են կորոնավիրուսով:
Երկուշաբթի առավոտյան տվյալներով, Ճապոնիայում COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է 21.839 դեպք, 983 մարդ մահացել է, իսկ 17.8 հազարը բուժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները