Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ժամը 11։00-ին նախաձեռնել է ավտոերթ, որը մեկնարկելու է Խոր Վիրապ վանքի մոտից։ Ավտոերթի վերջնակետը Երևանում է։
Ավտոերթը կազմակերպվել է ի նշան արտակարգ դրության երկարացման. «Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետևում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը»։
Խոր Վիրապում նախաձեռնած ակցիայից առաջ Նարեկ Մալյանին և մյուսներին, որոնք պետք է մասնակցեին ավտոերթին, բերման են ենթարկվել։ Տարածքում ոստիկանական ուժեր են հավաքված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները