Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
«Միայն կարող եմ հայտնել՝ իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է»,- ArmLur.am-ին հայտնել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Անդրադառնալով ժամկետային զինծառայողների ծնողների անհանգստության վերաբերյալ հարցին, Մ. Հակոբյանն ասել է.
«Զինվորների ծնողներին հորդորում ենք հանգիստ լինել, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի՝ Տավուշի հատվածում երեկվանից ռազմական գործողություններ են իրականացվում։
Երեկ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հայկական կողմից կորուստներ չկան:
Այսօր հայտարարվեց երկու ոստիկանի վիրավորվելու մասին, ադրբեջանական կողմը, ըստ տարածված տեղեկաությունների, 17 սպանված ունի։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր երեք սպանվածի մասին տեղեկությունները։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը. ՌԴ ԱԳՆ․
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ
- Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
- Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
- Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան