Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է։ Այս մասին հայտնել է նա։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման էին ենթարկվել։ Բերման է ենթարկվել նաև «Անալիտիկ.ամ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը։
Խոր Վիրապի մոտակայքում ոստիկանական ուժեր էին հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- ՎԵՏՕ-ն հրավիրում է Խոր Վիրապից դեպի Երևան ավտոերթի՝ իշխանության ապօրինի գործելաոճի դեմ