Նարեկ Մալյան. Ոստիկանությունը գողացել է իմ գույքը
«Ոստիկանությունը գողացել է իմ գույքը՝ իմ պլակատը, որի վրա գրված է «Ոչ Սորոսի վաստակներին»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով, իրենից թաքուն որոշել են իր բեռնատարի վրայից հանեն այդ պաստառը, նաև «գողացել են Սորոսի նկարներով պաստառը»։
«Չեմ գնալու՝ մինչև այդ գույքը չվերադարձվի ու նույն կերպ չփակցվի իմ մեքենայի վրա։ Իմ մեքենան Խոր Վիրապից քշելով բերել են, գույքը հանել են վրայից, անհայտ է, թե որտեղ է այդ գույքը»,- ասաց նա։
Մալյանը նշեց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի, իր մեքենայից միջից, որտեղ մենակ է եղել.
«Ինձ բերման ենթարկելու որևէ օրինական հիմք գոյություն չունի։ Ոստիկանները չորս կողմից շրջապատել են, բարձրացել են իմ մեքենան ու ինձ հանել են իմ մեքենայի միջից։ Երևի սա տեղավորվում է՝ «եղիր հեզ, բանող եզ» կարգախոսի տակ, որը չի անցնելու։ Եթե իշխանությունները կարող են մարդկանց ինչ-որ հատվածի էշի տեղ դնել, իմ հետ չի անցնելու։ Թեկուզ մենակ, իմ ձայնը, կարծիքը, տեսակետն արտահայտելու եմ։ Իշխանությունները սարսափած են, այս աստիճանի ապօրինությունները՝ խնդալու բան է»։
Նա ասաց, որ աշխարհում չկա օրենք, որն արգելի միայնակ ակցիա անել։
«Ուժեղ իշխանությունը կգնա՞ ապօրինությունների։ Չվախեցած իշխանությունը կգնա՞ ապօրինության։ Եթե ժողովուրդն իրենց հետ է, այդ հպարտ իշխանության կողքին է, այդ դեպքում ինչո՞ւ են միայնակ մարդուն իր սեփական մեքենայով, պահպանելով կանոնները, բերման ենթարկում։ Վախն ինչո՞ւմն է, տղերք, եթե այդքան դուխով եք, ձեր գլխարկին գրվածին համապատասխանում եք, եկեք դուրս գանք, տեսնենք՝ ով է ավելի դուխով։ Դուք իրականում պետք է ցույց տաք դուխը, ոչ թե գլխարկների վրա կցպենք, պախվեք տներում, ոստիկանության հետևներում»,- ասաց Նարեկ Մալյանը։
Նա նշեց, որ իր գույքը ստանալուց հետո անցկացնելու է նախապես ծրագրած իր ավտոերթը՝ այդպես իր անհամաձայնությունը հայտնելով արտակարգ դրության երկարացմանը, այսինքն՝ հավաքների ազատության սահմանափակման երկարացմանը։
Ն.Մալյանի խոսքով, արտակարգ դրությունը միայն հավաքները սահմանափակելու համար է երկարաձգվում, իսկ այդ պայմաններում հանրությունը չի կարողանում իր ձայնը բարձրաձայնել, ինչը թույլ է տալիս իշխանություններին իրենց ուզածն անցկացնել, օրինակ՝ Լանզարոտի կոնվենցիա, Հայ եկեղեցու դեմ կեղտոտ արշավ իրականացնել։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման են ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին
- Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
- Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
- «Ադեկվադ»-ի անդամները Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են
- Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա