Ռուսաստանի ԱԳՆ․ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշումը Թուրքիայի ներքին գործն է
Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Անկարայի որոշումը Թուրքիայի ներքին գործն է, որին չպետք է միջամտեն արտաքին խաղացողները: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
«Մենք ելնում ենք նրանից, որ խոսքը գնում է Թուրքիայի ներքին գործերի մասին, որոնց ոչ մենք, ոչ էլ մյուսները չպետք է միջամտեն»,- ասել է Վերշինինը:
Փոխնախարարն ավելացրել է, որ տաճարը կարևոր է «համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության տեսանկյունից»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ՝ թանգարանից վերածվել է մզկիթի։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։
1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Մի քանի տասնամյակից այն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցոևցակում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին պարբերաբար օրակարգ էին բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին