Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ որմնանկարները կծածկեն
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը և երկրի կրոնների հարցերով վարչությունը համատեղ մշակում են առաջարկություններ՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում մուսուլմանական աղոթքների նախապատրաստման վերաբերյալ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Hurriyet-ը։
Հաղորդվում է, որ տաճարում կարող է տեղադրվել հատուկ լուսավորության համակարգ, որի միջոցով լազերային ճառագայթները փոխարինեն սրբերի դեմքերը երկրպագության ընթացքում: Այս համակարգը թույլ կտա, որպեսզի աղոթողները չտեսնեն քրիստոնեական խճանկարներ և որմնանկարներ:
Թերթի հաղորդմամբ, միևնույն ժամանակ ուսումնասիրվում են այլ տարբերակներ: Ենթադրվում է, որ խճանկարը փակվելու է վարագույրով: Այնուամենայնիվ, այս տարբերակը չի համարվում հիմնականը։
Իսլամն արգելում է կենդանի էակների պատկերները: Տվյալ կրոնում սա համարվում է կռապաշտություն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ՝ թանգարանից վերածվել է մզկիթի։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին:
Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։
1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Մի քանի տասնամյակից այն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցոևցակում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին պարբերաբար օրակարգ էին բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
- Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
- Գարո Փայլան. Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
- Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
- Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան