Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել. Տ.Աբրահամյան
Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Պատահական չէր, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում խոսում էր գործընթացի ոչ արդյունավետ լինելուց՝ կասկածի տակ դնում տարբեր ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանի մասնակցության հարցը, մեղադրում միջնորդներին:
Դեռ այդ ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանի նախագահն անոնսում է առաջնագծում ակտիվանալու իրենց մտադրության մասին:
Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել: Համենայդեպս ընդհանուր թեմայում դրական դինամիկա դեռևս նկատելի չէ»,-գրել է Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան