Արսեն Բաբայան.Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Քաղաքական իշխանությունը մեր նախագիծը մերժելով լրացուցիչ անգամ հաստատեց, որ իրենց նպատակը ոչ թե համավարակի դեմ պայքարն է, այլ պայքարում են առողջ քննադատության դեմ:
Երեք կուսակցությունների աշխատանքային խումբն առաջարկում էր հավաքների համար սահմանել հակահամաճարակային կանոններ և թույլատրել հավաքների անցկացումն այդ կանոնների պահպանմամբ:
Իշխանությունը մերժեց, քանի որ, ինչպես այսօր պարզվեց Նարեկ Մալյանի օրինական ակցիայի ոդիսականից, իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից»։
Ավելի վաղ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հատուկ նիստն ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած որոշման նախագծի մերժմամբ
- Արսեն Բաբայան. Արտակարգ դրությունը երկարացնելով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը
- Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան