Արցախի նախագահի խոսնակ. Հազարավոր կամավորականներ են դիմել Տավուշ մեկնելու ցանկությամբ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է.
«Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ:
Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում:
Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, հայրենասիրությունը, նվիրումը սերունդների դաստիարակման և ոգեշնչման աղբյուր կարող են լինել: Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:
Իսկ այս պահին բոլորիդ փոխանցում եմ երկրի ղեկավարի անկեղծ ու ջերմ շնորհակալությունը:
Սպասենք՝ կազմ ու պատրաստ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան