Դանիբեկյան. Ստացել ենք միջնորդություն դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ընթացող դատական նիստում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց՝ դատարանը ստացել է միջնորդություն դատախազներին՝ Գևորգ Բաղդասարյանին ու Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Միջնորդությունը ստացվել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ՝ Էդուարդ Ասլանյանի կողմից։
Հիշեցնենք, որ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին Ասլանյանը հայտարարեց նախորդ դատական նիստին, երբ քննվում էր դատախազների միջնորդությունը՝ պաշտպանական կողմին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։
Դանիբեկյանն ասաց, որ միջնորդությանը կից Ասլանյանը ներկայացրել է դիմում, որ չի կարողանա մասնակցել նիստին չնախատեսված բժշկական միջամտությամբ պայմանավորված։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատավորն ասաց, որ միջնորդությունը կքննարկվի առաջիկա նիստերից մեկում։
Իսկ մինչ այդ դատարանն անցավ Ռոբերտ Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունների քննությանը, որոնցով առաջարկվում են կասեցնել գործի վարույթն ու դիմել ՍԴ։
Մինչ Կարեն Մեժլումյանն ընթերցում էր միջնորդությունը, տուժողի ներկայացուցիչներից մեկը բարկացավ ու լքեց դահլիճը։
«Տուժողները հիասթափվել են ու չկան, գնացին»,-հայտարարեց նա ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը մեկնարկեց վեճով
- Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը
- Դատախազ Բաղդասարյան. Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը
- Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին
- Խուդոյանի ելույթին ի պատասխան դատախազը սպառնաց պատասխանել իր տերմինաբանությամբ
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան